ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավոր

Ուղղաթիռը կործանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է երկու օդաչու, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցիալական ցանցի իր էջում։


«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից թռչում էր Գազիանթեփ, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին շփումը եղել է շաբաթ օրը՝ ժամը 22:49-ին», - ասել է նա։


Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ վթարի հետևանքով վիրավորվել է տեխնիկ։ Միջադեպի պատճառները չեն նշվում։

Քաղաքականություն

Պատահարներ