ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն

Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):


Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։

Քաղաքականություն