![7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dce69854d1a.webp)
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ
![7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի հարցով հայց են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dce69854d1a.webp)
7-րդ դասարանի երեխաների ծնողները «Հայոց պատմության» գրքի առնչությամբ հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:
Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,-գրել է նա: