![Բելգորոդի շրջանի գյուղում ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել. նահանգապետ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dcd30f4d3b6.webp)
Բելգորոդի շրջանի գյուղում ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել. նահանգապետ
![Բելգորոդի շրջանի գյուղում ԱԹՍ–ի հարվածից երեք մարդ է զոհվել. նահանգապետ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dcd30f4d3b6.webp)
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնում է, որ Ուկրաինայի սահմանամերձ գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով երեք մարդ է զոհվել։
Ինչպես գրել է նահանգապետ Գլադկովն իր Telegram ալիքում, կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Պոչաևո գյուղի ծայրամասում։ Արդյունքում երեք մարդ զոհվել է, եւս երեքը՝ վիրավորվել։
Մարզպետը պնդում է, որ մեքենայում խաղաղ բնակիչներ են եղել՝ շինարարներ;
Պոչաևո գյուղը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։