![Հայաստանը պետք է իմանա՝ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է․ Ալիև](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dc97d714be6.webp)
Հայաստանը պետք է իմանա՝ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է․ Ալիև
![Հայաստանը պետք է իմանա՝ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է․ Ալիև](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dc97d714be6.webp)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին ու իր պահանջները հնչեցրել։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատավամիջոցներից։
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են և այսօր էլ են սխալվում։ Նոր տիրոջ փնտրող ու սրա-նրա գրկում պատսպարվող Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է», - հայտարարել է Ալիևը։