Խոշոր չափի գողություն՝ Կոտայքում․ ՌԴ քաղաքացուց գողացել են ավելի քան 5 միլիոն դրամ. Shamshyan

Փետրվարի 22-ին, անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում իր ավտոմեքենաները թալանել են։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Արդեն տեղում Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեի Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Volvo» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։


Աղբյուրի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։


Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ