![ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dccfc999d19.webp)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ
![ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-26/65dccfc999d19.webp)
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։
Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։