Ես բնականաբար խոսելու եմ այդ մասին և խոսելու եմ հրապարակային. ՀՀ ՄԻՊ–ը՝ քաղբանտարկյալների առկայության մասին

Եթե լինեն միջազգային չափանիշներին համապատասխանող քաղբանտարկյալների առկայության մասին, ես բնականաբար խոսելու եմ այդ մասին և խոսելու եմ հրապարակային: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե՝ ոչ:


«Եթե ես դեռևս չեմ խոսել այդ մասին, նշանակում է՝ այդ տվյալները իմ կողմից հաստատված չեն, բայց ես խոսել եմ առկա բազմաթիվ խնդիրների մասին, թե գործերին վերաբերելի, թե կալանքի ինստիտուտին վերաբերելի, որոնք միանշանակ խնդրահարույց են ՀՀ-ում եւ պետք է լուծում ստանան»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ