Հռոմի պապը խոսել է Արցախից բռնի տեղահանվածների մասին

Հռոմի պապն աղոթքներով է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:


Նշվում է, որ  այսօր Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս - պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։



Հռոմի պապը նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած հանդիպան համար։ «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախչել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։


Նա անդրադարձել է աշխարհում ընթացող պատերազմներին ու հակամարտություններին՝ դրանք միշտ ողբերգական ու անհեթեթ անվանելով։ «Քանիցս աղաչեցի՝ «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …Եվ ամենից առաջ աղոթենք»,- ասել է Հռոմի պապը։ Նա նշել է, որ կաղոթի Հայաստանի համար։

Քաղաքականություն

Պատահարներ