Լավրովն ու Ֆիդանը կհանդիպեն. հայտնի է՝ երբ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը այց կիրականացնի Թուրքիա, որի ընթացքում կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ համապատասխան հայտարարությունում:


«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- նշվում է հայտարարությունում:


Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Քաղաքականություն

Պատահարներ