Ստեղծվել է հնարավորություն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռալֆ Հորլեմանը:


Նա գոհունակություն է հայտնել այսօր Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ։ Դիվանագետը մասնավորապես խոսել է Իլհամ Ալիևի մոտ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության ընդունելության ժամանակ։


Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը կառուցողաբար աջակցում է խաղաղության գործընթացին։

Քաղաքականություն

Պատահարներ