ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել սաստիկ անտառային հրդեհների պատճառով

ԱՄՆ Տեխաս նահանգում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, ասվում է նահանգապետ Գրեգ Էբոթի գրասենյակի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։


«Էբոթը  արտակարգ դրություն է հայտարարել Տեխասի 60 շրջանների համար՝ ի պատասխան նահանգում անտառային հրդեհների», - ասվում է հաղորդագրության մեջ:


Միևնույն ժամանակ, նահանգապետարանում ավելացրել են, որ այն շրջանների թիվը, որտեղ գործում է արտակարգ դրություն, կարող է աճել։


Վերջին օրերին Տեխասում հզոր անտառային հրդեհներ են մոլեգնում։ CNN-ի տվյալներով՝ հրդեհի մեջ է մոտ 129 հազար հեկտար։ Որոշ քաղաքներում տեղի բնակիչները լքում են իրենց տները, Կանադայի հյուսիսային քաղաքում երկու հիվանդանոց է տարհանվել։

Քաղաքականություն

Պատահարներ