Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ՊՆ ղեկավար Իրակլի Չիկովանիին

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 28-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի համագործակցության թեմային։ Ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրման և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։

Քաղաքականություն

Պատահարներ