![Սպասվում է կարճատև անձրև․ եղանակը ՀՀ-ում](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-29/65e010f4ab37e.webp)
Սպասվում է կարճատև անձրև․ եղանակը ՀՀ-ում
![Սպասվում է կարճատև անձրև․ եղանակը ՀՀ-ում](https://auroranews.am/storage/img/base_image/2024-02-29/65e010f4ab37e.webp)
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։
Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ:
Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում փետրվարի վերջին օրվա ցերեկվա ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին 4-6 աստիճան տաքություն։