Ավելի քան 110 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունի հրմշտոցի հետևանքով

Ավելի քան 110 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունի հրմշտոցի հետևանքով։


Մարդասիրական օգնության սպասող ամբոխը շրջապատել է բեռնատարների շարասյունը, երբ այն անցնում էր իսրայելական ռազմական անցակետով Գազա քաղաքից դեպի արևմուտք գտնվող ափամերձ ճանապարհի վրա:


Իսրայելական զինվորականները հայտնել են, որ զորքերը կրակ են բացել որոշ պաղեստինցիների վրա, որոնք, զինվորականների կարծիքով, վտանգ են ներկայացնում:


Ստեղծված քաոսի մեջ բեռնատարները փորձել են առաջ շարժվել։ Միջադեպին ականատես մի պաղեստինցին BBC-ին հաստատել է, որ մահացածների մեծ մասին վրաերթի են ենթարկել ավտոմեքենաները:


Գազայի ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը մեղադրեց Իսրայելին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն հայտնեց, որ միջադեպը կբարդացնի ԱՄՆ-ի և այլ միջնորդական ջանքերը՝ Համասի և Իսրայելի միջև պատերազմում ժամանակավոր հրադադար հաստատելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ