![ԱՄՆ-ն առաջին օգնությունն է առաքում Գազա ռազմական ինքնաթիռներով](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-02/65e35922a95cd.webp)
ԱՄՆ-ն առաջին օգնությունն է առաքում Գազա ռազմական ինքնաթիռներով
![ԱՄՆ-ն առաջին օգնությունն է առաքում Գազա ռազմական ինքնաթիռներով](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-02/65e35922a95cd.webp)
Ամերիկյան C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռն իրականացրել է մարդասիրական օգնության առաջին առաքումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ավելի քան 35 հազար բաժին սնունդ առաքվել է օդային ճանապարհով։ Ինքնաթիռում ջուր և դեղորայք չի եղել։ Ընդհանուր առմամբ բաց է թողնվել 66 բեռ՝ 22-ական յուրաքանչյուր ինքնաթիռից։
Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Նրա տաղորդմամբ՝ Հորդանանի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը «համատեղ օդային գործողություն են անցկացրել՝ մարդասիրական օգնություն հասցնելու Գազայի հատված՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։ Հրամանատարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը «պլանավորում է հնարավոր հետագա գործողություններ՝ օդային օգնություն տրամադրելու համար»։