Բայդենին աջակցում են 20%-ից պակաս ամերիկացիներ. New York Times
Միացյալ Նահանգների քաղաքացիների 20%-ից էլ պակասն է աջակցում Ջո Բայդենին։ Սա հետեւում է New York Times-ի անցկացրած հարցումից։
Նշվում է, որ Բայդենը վայելում է գրանցված ամերիկացի ընտրողների միայն 17%-ի աջակցությունը։ Ընդ որում, 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում այս արժեքը կազմել է 8%, իսկ 30-ից 44 տարեկան քաղաքացիների մոտ՝ ընդամենը 7%։
Ըստ հրապարակման՝ հետազոտությունը ցույց է տալիս նաեւ, որ ամերիկացիների 61%-ը չի աջակցում Բայդենին։ ԱՄՆ քաղաքացիների 65%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն իր զարգացման սխալ ուղղությամբ է գնում։