Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել. Լավրով

Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման գիծ տանելու «գիտակցված որոշում» է կայացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը lրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


«Մենք ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Դա դաշնակցին վայել չէ, իհարկե», - ասել է նախարարը։



Քաղաքականություն

Պատահարներ