«Ոչ մի կերպ». ՖԻՖԱ-ն՝ խաղի կանոնների մեջ կապույտ քարտերի ներմուծման մասին

«ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին: Ոչ մի կերպ», - այսպես է ասել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն կտրականապես դեմ արտահայտվելով խաղի կանոնների մեջ կապույտ քարտերի ներմուծմանը։


Բրիտանական The Telegraph թերթը դեռ նախորդ ամիս հայտնել է, որ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը կհայտարարի կապույտ քարտերի փորձարկումների մեկնարկի մասին։ Հրատարակությունը նշել է, որ դրանք կցուցադրվեն ֆուտբոլիստներին մրցավարների հետ ավելորդ վեճերի և տակտիկական խախտումների համար։ Եթե խաղացողը կապույտ քարտ ստանա, ապա 10 րոպեով որակազրկվելու է: Մեկ խաղի ընթացքում երկու կապույտ քարտը հավասարազոր կլինի հեռացման. խաղացողը կարմիր քարտ կստանա:


Պարբերականը հայտնել է, որ իրենք մտադիր են նորամուծությունը փորձարկել կանանց և երիտասարդական ֆուտբոլում, ինչպես նաև ցածր լիգայի մրցաշարերում։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատրաստ է հաջորդ մրցաշրջանում այս կանոնը մտցնել իր մրցաշարերում։ Ավելի ուշ ՖԻՖԱ-ն վաղաժամ որակեց կապույտ քարտերի ներդրման մասին խոսակցությունները։



Քաղաքականություն