Պուտինն ասել է, թե որն է Ռուսաստանի գլխավոր ուժը

Ժողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը։

Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի բացման արարողության ժամանակ տեսաուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը։

«Մեր բազմազգ երկիրը կազմված է հարյուրավոր լեզուներից, ավանդույթներից, և ժողովուրդների եղբայրությունը միշտ եղել և մնում է նրա հիմնական հենարանը, առավելությունը, ուժը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ եղբայրությունն էր, որ փրկեց ռուսական պետությանը «պատմության բոլոր շրջադարձերում»։

«Եղբայրությունը մեզ օգնեց նվաճել գիտության, արվեստի և կրթության նոր բարձունքներ, ինչպես նաև հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում և ջախջախել նացիզմը», - հավելել է Պուտինը։

Քաղաքականություն

Պատահարներ