ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. Փաշինյան

Մարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացումը։ ՔՊ-ից հայտնում են, որ ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։


Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասում է. «Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումը այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։


Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել և աղետներ միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքը իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։


Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում»

Քաղաքականություն

Պատահարներ