Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան, ասել է որ  Հայաստանը և Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։


«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,- ասել է Քըլըչը։


Հիշեցնենք, որ երեկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ գալ Երևան։



Քաղաքականություն

Պատահարներ