Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքում. 15 բնակիչ տարհանվել է

Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ։ Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


«Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,– ասված է հաղորդագրությունում։


Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ):


Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը՝ գույքով:

Քաղաքականություն

Պատահարներ