ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավերիչ տորնադո՝ Օհայոյում. կան տուժածներ

Ավերիչ տորնադոն պատուհասել է ամերիկյան Օհայո նահանգում, ինչի հետևանքով տուժածներ կան: Այս մասին գրում է Readovka–ն:


Հրապարակված կադրերում երևում է նահանգում տիրող իրավիճակը: Բնական այս երևույթին ականատես դարձած տեղացիներն ասում են, որ այն ամենակործանարարն էր վերջին ժամանակներում։


Որոշ տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Վատ եղանակի հետևանքով ուրբաթ օրը մի շարք դպրոցներ փակ կլինեն, իսկ որոշ սոցիալական հաստատություններ, ընդհակառակը, կմնան բաց, բայց որպես կացարաններ, որտեղ բնակիչները կարող են գալ, եթե անհրաժեշտ լինի մնալ չոր և ապահով վայրում։

Քաղաքականություն