ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի Ինդիանա և Օհայո նահանգներում հզոր տորնադոն է մոլեգնում. կան զոհեր և վրավորներ

Հզոր տորնադոն հարվածել է ԱՄՆ Օհայո և Ինդիանա նահանգներին։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, մի քանի զոհերի մասին տեղեկություններ կան։ Փրկարարներն ապամոնտաժում են ավերված շինությունները՝ ողջ մնացածներին որոնելու համար:


Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տորնադոյի տրամագիծը կազմել է մոտ 800 մետր։ Օհայոյում փոթորիկը քանդել է տներ և ենթակառուցվածքներ։ Փոթորիկը մեծ հարված է հասցրել Լեյքվյու և Ինդիան Լեյք քաղաքներին: Այս պահին հայտնի է երեք զոհ։


Հարևան Ինդիանա նահանգում տուժել են նաև մի քանի համայնքներ։ Ներկայումս արտակարգ ծառայությունները վերացնում են աղետի հետեւանքները։


Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամում ԱՄՆ յոթ նահանգներում ութ պտտահողմ է գրանցվել, հայտնում է ABC-ն՝ հղում անելով ամերիկյան օդերևութաբանական ծառայությանը։

Քաղաքականություն

Պատահարներ