ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի արևմտյան նավահանգստում նավը բախվել է ամբարձիչներին

Թուրքիայի արևմտյան Քոջաելի նավահանգստում նավը բախվել է ամբարձիչներին: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան, շրջակա միջավայրին հասցված վնասներ չեն գրանցվել։


Թուրքիայի ծովային վարչության տվյալներով՝ կռունկները քանդվել են 368 մետրանոց Հոնկոնգի դրոշով YM Witness կոնտեյներային նավի կողմից, ինչի հետևանքով նավի մի քանի բեռնարկղ ընկել է ջուրը։


Դատելով սոցցանցերում հրապարակված տեսանյութից՝ նավահանգստում նավը բախվել է առնվազն երեք ամբարձիչների, որոնք փլուզվել են։

Քաղաքականություն