ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած. ՀՀ ՆԳՆ

Պայթյուն է տեղի ունեցել Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է մարտի 16-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում։


Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գազաբալոններ տեղափոխող «Peugeot» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանի պատը (10 քմ) և տանիքը (20 քմ), ինչպես նաև մոտակայքում կայանած «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։


Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։





Քաղաքականություն

Պատահարներ