ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաբխի ժայթքման պատճառով տարհանվել են քաղաքացիներ. Իսլանդիա

Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները, որոնք գտնվել են Blue Lagoon հանգստավայրում, տարհանվել են Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքման պատճառով, հայտնում է CNN-ը։


Տեղի իշխանությունների տվյալներով՝ Blue Lagoon երկրաջերմային հանգստավայրում մոտ 700 մարդ կար։


Լրատվամիջոցները նշում են, որ սա վերջին երեք ամսվա ընթացքում թերակղզում չորրորդ հրաբխային ժայթքումն է։

Քաղաքականություն