![Կրոկուսի ահաբեկիչներից երկուսը մարտի 2-ին նույն չվերթով Թուրքիայից մեկնել են Մոսկվա՝ ՌԴ–ում բնակության թույլտվությունը երկարացնելու համար. Reuters](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-25/6601bc1b86b46.webp)
Կրոկուսի ահաբեկիչներից երկուսը մարտի 2-ին նույն չվերթով Թուրքիայից մեկնել են Մոսկվա՝ ՌԴ–ում բնակության թույլտվությունը երկարացնելու համար. Reuters
![Կրոկուսի ահաբեկիչներից երկուսը մարտի 2-ին նույն չվերթով Թուրքիայից մեկնել են Մոսկվա՝ ՌԴ–ում բնակության թույլտվությունը երկարացնելու համար. Reuters](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-25/6601bc1b86b46.webp)
Կրոկուսի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը մարտի 2-ին նույն չվերթով ժամանել են Մոսկվա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայում իր աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները, որոնք Տաջիկստանի քաղաքացիներ են, կարճ ժամանակով Թուրքիա են գնացել՝ Ռուսաստանում իրենց բնակության թույլտվությունը երկարաձգելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ՔԿ-ն միջնորդել է ձերբակալել «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 կասկածյալի։ 3-ն էլ կրում են Իսլոմով ազգանունը, հավանաբար նույն ընտանիքի անդամներ են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հենց Իսլոմովներն են վաճառել այդ նույն սպիտակ «Рено» մակնիշի մեքենան «Կրոկուսում» ահաբեկչություն իրականացնողներին: Այս մասին ահյտնում է 112 տելեգրամյան ալիքի աղբյուրը:
Քննիչները դեռ չեն բացահայտել, թե այլ կերպ ինչպես են նրանք մասնակցել մարդկանց զանգվածային սպանությունների կազմակերպմանը։