Բորտնիկովը՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքի մասին

Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու սպառնալիքը պահպանվում է: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:


«Այո, ցավոք սրտի, դա այդպես է», - ասել է նա։ 


Բորտնիկովը այլ հայտարարություններ էլ է արել։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը, այն պատրաստել են արմատական իսլամիստները։


Լրագրողների հետ զրույցում ՌԴ ԱԴԾ տնօրեն նշել է, որ Կրոկուսում ահաբեկչության հեղինակը դեռևս բացահայտված չէ։ Բորտնիկովը հայտնել է, որ ահաբեկչության մեջ ներգրավված անձանց շրջանակն ընդլայնվելու է, իսկ հանցակիցների թիվը` ավելանալու։ Նշենք, որ այս պահին կալանավորված ու ձերբակալված 11 անձ կա։


«Ռուսաստանի Դաշնությունը արել է ամեն ինչ, որպեսզի Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները չհատեն Ուկրաինայի սահմանը»,- նշել է Բորտնիկովը։


Բորտնիկովը հավելել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը ահաբեկչությունների հնարավորության մասին, և Ռուսաստանը դա հաշվի է առել։


Բորտնիկովը նշել է նաև, որ տեղեկություն ունեն, որ Ուկրաինան զինյալներ է պատրաստել Մերձավոր Արևելքում։






Քաղաքականություն

Պատահարներ