![Սևան քաղաքում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-26/6603098cad1eb.webp)
Սևան քաղաքում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
![Սևան քաղաքում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-26/6603098cad1eb.webp)
Մարտի 26-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ֆրանսիական փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել արգելափակումից։