![Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-27/6603a37cec0d8.webp)
Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել
![Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-27/6603a37cec0d8.webp)
Ենթադրվում է, որ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Brawner Builders շինարարական ընկերության գործադիր փոխնախագահ Ջեֆրի Պրիցկերին։
Մեկ մարդ փրկվել է, ասել է Պրիցկերը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը վերջերս հույս է հայտնել, որ կամրջին բախված բեռնատար նավի անձնակազմը կարող է փրկվել։
Մարտի 26-ին փլուզվել է Պատապսկո գետի վրայով անցնող Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը։ Սինգապուրի դրոշով բեռնատար նավը բախվել է կամրջի հիմքին: Բախումից հետո նավը բռնկվել է և խորտակվել։ Բալթիմորի հրշեջ վարչությունը հայտնել է, որ դեպքի պահին անցումում աշխատում էին յոթ շինարար: Ուես Մուրը տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարել։