Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով վնասները կազմում են 100-200 մլն դոլար. ԱՄՆ տրանսպորտի նախարար

Բալթիմորում  կամրջի փլուզման պատճառով տեղի  նավահանգստի գործունեության դադարեցումից կորուստները տատանվում են օրական 100-200 միլիոն դոլարի սահմաններում։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիչը։


«Իմ վերջին գնահատականն այն է, որ մենք ամեն օր մոտենում ենք 100-200 միլիոն դոլարի կորուստներին», - ասել է նա:


Միևնույն ժամանակ, Փիթ Բուտիջիչը նշել է նաև, որ հիմնական խնդիրը նավահանգստի գործունեության դադարեցման պատճառով չաշխատող աշխատողների աշխատավարձերն են։ Խոսքը գնում է օրական 2 մլն դոլար գումարի մասին. «Եթե ապրանքը չի շարժվում, ապա չի աշխատում, այս պահին …աշխատանքներ են տարվում այնտեղ խրված մեքենաներից մի քանիսը բեռնաթափելու և ցամաքային տրանսպորտի վրա բեռնելու ուղղությամբ։ ... «Ուրեմն, ամենայն հավանականությամբ, հիմա աշխատում են, բայց այս աշխատանքը երկար չի տևի»,- պարզաբանել է նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ