ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են «Hyundai Elantra»-ն և «ՎԱԶ 2121»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ը։ 


Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:


Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի «մատոռը» պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ Նիվան էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, և հայտնվել դաշտում:


Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:




Քաղաքականություն

Պատահարներ