![Հունաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-29/6606710602e29.webp)
Հունաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
![Հունաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել](https://auroranews.am/storage/img/base_image/2024-03-29/6606710602e29.webp)
Հունաստանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (ԷՄՍԿ):
Երկրաշարժը գրանցվել է 07.12-ին (Երեւանի ժամանակով 11.12-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պատրաս քաղաքից 122 կմ դեպի հարավ-արեւմուտք, որի բնակչությունը կազմում է 168 հազար մարդ: Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: