Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կապ են ունեցել «Կրոկուսի» ահաբեկչության հետ

Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կարող էին անմիջական կապ ունենալ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցների հետ: Այս մասին հայտնի է դարձել այսօր։ Հատուկ ծառայությունների աշխատակիցները Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած երեք հանցագործների:


Առավոտյան Մախաչկալայի Լենինյան և Խորհրդային շրջաններում, ինչպես նաև Կասպիյսկում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել։ Մարտի սկզբին Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում ուժային կառույցների աշխատակիցները վերացրել էին վեց զինյալների, որոնք զինված դիմադրություն էին ցույց տալիս։


Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում մեկնարկել է ահաբեկչական հանցագործություններ ծրագրած զինյալների չեզոքացման հակաահաբեկչական գործողության ռեժիմը: Այնտեղ փոխհրաձգություն է սկսվել զինյալների և իրավապահների միջև։


Քաղաքականություն

Պատահարներ