Ղրղզստանում ևս կդադարեն աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։


Այս մասին հայտնել է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։


«Որոշումը կապված է Միր քարտային օպերատորի՝ Ազգային վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ։ Իր հերթին, Elcart քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում»,- գրում է Rbc-ն։


Հիշեցնենք, որ մարտի 30-ից հայկական բանկերի մեծ մասը դադարեցրել է ռուսական «Միր» քարտերի ընդունումը։




Քաղաքականություն

Պատահարներ