ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Ստամբուլի կենտրոնում գտնվող Masquerade գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, հայտնում են Anadolu-ն և BBC News-ը։ Եվս մեկ մարդ վիրավորվել է:


Հրդեհը բռնկվել է ապրիլի 2-ի կեսօրին ակումբում վերանորոգման աշխատանքների ժամանակ, որը գտնվում է Բեշիքթաշի շրջանում գտնվող 16-հարկանի բնակելի շենքի նկուղում։ Հրդեհի մարմանը մասնակցել է 31 հրշեջ մեքենա և 86 փրկարար։


Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան հայտնել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել:

Քաղաքականություն

Պատահարներ