ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Թայվանում հզոր երկրաշարժից․ տուժածների թիվը հասնում է 900-ի

Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 882 մարդ տուժել է, գրում է China Times-ը: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհերի և ավելի քան 700 տուժածների մասին:


Երկրաշարժի պատճառով երեք վթար է տեղի ունեցել երկաթուղու, արագընթաց երկաթուղու և մետրոյի վրա: Վնասվել է 125 շենք, ավելի քան 91 հազար տնային տնտեսություն մնում է առանց էլեկտրականության։


Հուալյանում թեքվել ու փլուզվել է ինը հարկանի շենք, մի քանի հարկերում մարդիկ արգելափակվել են։


Ապրիլի 3-ի առավոտյան Թայվանում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որն ամենաուժեղն է դարձել առնվազն վերջին 25 տարվա ընթացքում: Էպիկենտրոնը գտնվել է Հուալյան գավառից 25 կմ հարավ-արեւելք։



Քաղաքականություն

Պատահարներ