ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրդեհ՝ Սյունիքի գյուղերից մեկում. կա զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Այրվել է տունը:


Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.):





Քաղաքականություն

Պատահարներ