ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա․ կա զոհ և վիրավորներ․ Աֆրիկա

Զամբիայում փիղը հարձակվել է զբոսաշրջիկներով մեքենայի վրա։ 80-ամյա ամերիկուհին մահացել է, եւս հինգ մարդ տուժել է: Հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։


Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Կաֆուե» ազգային պարկում։ Հինգ տոննայանոց կենդանին կարծել է, որ սաֆարիի համար նախատեսված ջիպը վտանգ է ներկայացնում, եւ որոշել է հարձակվել դրա վրա։ Կենդանին մի քանի հարյուր մետր հետապնդել է մեքենային, վարորդ-ուղեկցորդը կանգ է առել ու փորձել հետ քշել, սակայն մնացել է ճանապարհին։ Այդ պահին փիղն իր ժանիքներով շրջել է մեքենան։ Տեղում մահացել է ամերիկացի կին, մեկ զբոսաշրջիկ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, եւս չորսը ուժեղ վնասվածքներ ստացել:


«Կաֆուեն» Աֆրիկայի մեծությամբ երկրորդ ազգային պարկն է։ Նրա ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց բոլոր սաֆարի-էքսկուրսավարները փորձառու են եւ լավ պատրաստված, սակայն ողբերգական պատահականության պատճառով այդ զբոսաշրջիկների երթուղին արգելափակվել է, եւ նրանք չեն հասցրել փախչել փղից:




Քաղաքականություն

Պատահարներ