ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ` Ճապոնիայի ափերի մոտ

Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է գրանցվել։


 Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, ցունամիի վտանգ չկա։


Նշվում է, որ Խաղաղ օվկիանոսում՝ Հոսնի կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ, սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։


Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակին 40 կմ խորության վրա։


 Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ այս պահին չկան։


Երկրաշարժը գրանցվել է Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։

Քաղաքականություն

Պատահարներ