Հայտնի է, թե քանի ամսում կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհը

Երևանի բեռնաթափման միակ տարբերակը նոր շրջանցիկ ճանապարհների կառուցումն է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ եղած ճանապարհները լայնացնելու կամ այլ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն չունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։


«Այդ շրջանցիկ ճանապարհներից մեկը Իսակով-Արշակունյաց ճանապարհն է, որի վարկային պորտֆելը 60 մլն եվրո է: Այս ճանապարհը իրար կկապի մի քանի վարչական շրջաններ: Մասնավորապես, Մոնթե Մելքոնյան փողոցը, որով երթեւեկում են թե Աջափնյակից, թե Մալաթիա-Սեբաստիայից, թե Դավիթաշենից դեպի Իսակով պողոտա, որ տրամաբանական շարունակություն ունենան դեպի Կենտրոն կամ Շենգավիթ վարչկան շրջան, այնուհետեւ երթեւեկեն դեպի Էրեբունի, կունենան հնարավորություն շրջանցելով այդ հատվածը միանգամից հայտնվել Արշակլունյաց պողոտանում:


Այդ ժանապարհը կարեւոր է բեռնաթափման մասով եւ կունենա իր դերը Երեւանի ընդհանուր բեռնաթափման համատեքստում»,-ասաց նա:


Հարությունյանը հայտնեց, որ ծրագրի նախահաշվով նախատեսվում է այն ավարտին հասցնել18 ամսից։


«Մինչև տարվա վերջ կունենանք շինարարական մրցույթի ամփոփում և 2025 թվականի սկզբին կմեկնարկենք շինարարությունը»,-հայտնեց ՀՈԱԿ-ի տնօրենը:


Նա նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ քննարկում են Եղվարդի խճուղին Թբիլիսյան ճանապարհին կապող շրջանցող մայրուղու նախագիծը։



Քաղաքականություն