Վրաստանում կանգնեցրել են Թուրքիայից անլեգալ միգրանտներ տեղափոխող բեռնատար

Վրաստանում կանգնեցրել են Թուրքիայից անլեգալ միգրանտներ տեղափոխող բեռնատար, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Սա անլեգալ միգրանտների Վրաստան ներթափանցելու առաջին փորձը չէ։

2022թ. ապրիլին Քութաիսի քաղաքային դատարանը միգրանտներին Վրաստանի պետական սահմանով անօրինական տեղափոխման մեջ մեղադրվողին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման։

2021թ. պատասխանողը «Սարփի» անցակետով Վրաստան էր հասցրել Թուրքիայի չորս քաղաքացու, իսկ հետո նրանց տվել էր Իտալիայի ավիատոմսեր եւ Ֆրանսիայում կեցության իրավունքի կեղծ փաստաթղթեր։

Քաղաքականություն

Պատահարներ