Հայաստանում ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Քամին հարավարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, ապրիլի 5-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։


Երևան քաղաքում ապրիլի 6-10-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մայրաքաղաքում ապրիլի 6–ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։



Քաղաքականություն

Պատահարներ