Փաշինյանը որոշել է գնացքով շրջայց իրականացնել. «Հրապարակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկող շաբաթ պատրաստվում է աշխատանքային շրջայց իրականացնել գնացքով։ Շրջայցի մեկնարկը տրվելու է  Նորագավիթ կայարանից՝«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինության էլեկտրագնացքով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Փաշինյանը դադար է առնելու Սպանդարյան կայարանում, որտեղ աշխատանքների հետ կապված դիտարկումներ ունի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:


Ըստ խոսակցությունների՝ գնացքով շրջայց իրականացնելու վարչապետի նպատակը երկաթուղայինների  աշխատանքին հետևելն է, կայարանների վիճակին ծանոթանալը։


Փաշինյանի այցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները երկու շաբաթ է՝ պատրաստվում են։ Ներկում-թարմացվում են  կայարանների էլեկտրասյուների հենակները, թարմացվել է նաւ էլեկտրագնացքը, որով Փաշինյանը շրջագայելու է։


Նշենք, որ  «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է։



Քաղաքականություն

Պատահարներ