ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում հանրակացարան է հրդեհվել. կան տուժածներ

Բաքվի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Հրշեջներին հաջողվել է արագ մեկուսացնել հրդեհը, և այժմ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ։


45 մարդ տարհանվել է։ Երկու կին թունավորվել են շմոլ գազից և հոսպիտալացվել։ Վնասվածքներ ստացած ևս երկու կնոջ տեղափոխել են հիվանդանոց։


Ըստ ԶԼՄ–ների` այդ հանրակացարանում ապրում են մշտական բնակության վայր չունեցող անձինք։

Քաղաքականություն

Պատահարներ