ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանի 10 շրջաններում լայնածավալ ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ղազախստանում ջրհեղեղները դարձել են ամենամեծը վերջին 80 տարում, իսկ երկրի 10 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։


«Միգուցե սա ամենամեծ աղետն է իր մասշտաբներով և հետևանքներով վերջին 80 և ավելի տարիների ընթացքում»,-ասել է նա ղազախական հեռուստաալիքներով հեռարձակվող ժողովրդին ուղղված ուղերձում:


Տոկաևի խոսքով՝ ջրհեղեղների պատճառով երկրի 10 շրջաններում տեղական արտակարգ իրավիճակ է հայտարարվել։


Նա նշել է, որ աղետի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել են ԱԻՆ, ՆԳՆ, Զինված ուժերը, Ազգային անվտանգության կոմիտեի բոլոր ուժերը։

Քաղաքականություն

Պատահարներ