ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սոյուզ ՄՍ-24» տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր

«Սոյուզ ՄՍ-24» տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր։ Տիեզերանավի իջեցվող ապարատը վայրէջք է կատարել Ղազախստանում։


Ինչպես հայտնում է Ռոսկոսմոսը, առավոտյան ապարատն անջատվել է Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի «Ռասվետ» մոդուլից։ Երկիր են վերադարձել ռուս Օլեգ Նովիցկին, ամերիկացի Լորալ Օ'Հարան և բելառուսցի Մարինա Վասիլևսկայան, որը նախկինում աշխատել է որպես բորտուղեկցորդուհի-հրահանգիչ։


Սա Նովիցկու չորրորդ թռիչքն էր, Օ’Հարան և Վասիլևսկայան առաջին անգամ էին ուղեծրում։ Նովիցկին և Վասիլևսկայան տիեզերակայարանում անցկացրել են 12 օր, Օ'Հարիի թռիչքը տևել է 204 օր։

Քաղաքականություն

Պատահարներ