Օրենբուրգի մարզում 8,8 հազար բնակելի շենքերում խափանվել է էներգամատակարարումը

Օրենբուրգի շրջանի 8,8 հազար բնակելի շենքերում խափանվել է էլեկտրամատակարարումը, ավելի քան 4 հազար մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը հղումով։


Իշխանությունների տվյալներով՝ տարհանվել է 4064 մարդ, այդ թվում՝ 885 երեխա։


Դաշնային ճանապարհներով երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների։ Էլեկտրամատակարարումը խափանվել է 8816 բնակելի շենքերում, աշխատում է 41 շտապօգնության խումբ՝ 103 մարդ և 41 տեխնիկա։


Ապրիլի 5-ի երեկոյան Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքում ամբարտակ է կոտրվել միանգամից երկու տեղից։ Տեղի բնակիչների խոսքով՝ այն մի քանի օր շարունակ արտահոսոել է՝ հեղեղելով մի քանի հազար շենք ու տնային տնտեսություն։

Քաղաքականություն

Պատահարներ